Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա նիստում ներկայացվել է պաշտպանական կողմի՝ դեռ հունվարի 18-ին ներկայացված կարճ բողոքը։
Փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնեց, որ բողոքը քննող դատավորի ընտրության կարգին ծանոթանալուց, Օրբելյանի կողմից բողոքը ներկայացնելուց ու նաև այսօրվա ծավալուն բողոքից հետո դատախազները ժամանակ են խնդրել, որպեսզի կարողանան ծանոթանալ դրան ու պատրաստել իրենց հակափաստարկները։
«Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը ժամը 14-ը»,-ասաց Ալումյանը։
նրա խոսքով, այսօր ներկայացված բողոքը ծավալուն է, գրեթե չի կրկնում նախորդ բողոքները, շատ փաստարկներ է պարունակում։
Ալումյանը նաև համոզմունք հայտնեց, որ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանը իրեն ապահովագրեց հնարավոր զտումներից։
«Մեզ համար պարզ էր, որ նա որևէ որոշում չի կայացնի, որը կարող էր դուր չգալ իշխանություններին։ Կարծում եմ, պարոն Արթուր Մկրտչյանն ամեն ինչ արեց, որ դատական համակարգի զտումների տակ չընկնի, և համոզված եմ, որ դա իրեն հաջողվեց»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվել է
- Ռուբեն Սահակյան. Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից
- Էդվարդ Ֆիցջերալդ. «Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում»
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը տեղի կունենա այսօր
- Ռոբերտ Քոչարյան. «Չեմ կասկածում. տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է»
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չի ուղարկվել Վերաքննիչ դատարան
- Օրբելյան. Հաշվի առնելով ճնշումները դատարանի նկատմամբ, շատ լավատեսական լինել չէինք կարող
- Արամ Օրբելյան. Չի բացառվում ՄԻԵԴ դիմենք Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար