Պարգևատրումը պետք է կապված լինի արդյունքային ցուցանիշների հետ. Արտակ Մանուկյան
«Պարգևատրումներ պետք է լինեն, բայց դրանք արդյունքային ցուցանիշների հետ պետք է կապված լինեն։ Այս առումով, կարծում եմ, որ պետական համակարգում աշխատավարձային քաղաքականության էական վերանայումներ պետք է լինեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ խնդիր կա նաև, թե ով է ում պարգևատրում, ինչ ցուցանիշների դիմաց։
«Իմ կարծիքով, պարգևատրումը որպես գործիքակազմ պետք է լինի, այլ հարց է, որ դա պետք է կապված լինի արդյունքային ցուցանիշների հետ»,- ասաց պատգամավորը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է պարգևավճարները վերադարձնել, Մանուկյանը պատասխանեց, որ դա անձնական սեփականություն է և անձը կարող է որոշել՝ ինչ անել դրա հետ։
Անդրադառնալով ՊԵԿ նախագահի դիտարկմանը, թե պարգևավճարները պետք է կոռուպցիոն ռիսկերը զսպելու համար, նա նշեց, որ պարգևավճարը կամ աշխատավարձային ավելի բարենպաստ քաղաքականություն իրականացնելը, որպես պայքարի արդյունավետ տարբերակ, անհրաժեշտ, բայց ոչ բավարար է։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ նախագահը ներկա է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին
- Ես նույնպես ստացել եմ պարգևավճար. Փոխվարչապետ
- «Իմ քայլը» կհայտնի իր դիրքորոշումը պարգևավճարների մասին. Ալեն Սիմոնյան
- Իսկ պայմանագրային զինծառայողները պարգևավճար չստացան
- Շուշան Դոյդոյանն անընդունելի է համարում պարգևատրումների ինֆորմացիան օրենքի անվան տակ թաքցնելը
- Թաթուլ Մանասերյան. Կարծո՞ւմ եք, որ վաստակել եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգևների մասին
- Այդպիսի պարգևատրումներ, այդպիսի մեծ թվեր չկան. Դավիթ Անանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան