Բոլտոնը Վենեսուելային սպառնում է նոր սանկցիաներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգտագործել բոլոր հասանելի միջոցները՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Թվիթերում արած գրառման մասին հայտնում է Gazeta-ն։
Բոլտոնի խոսքերով, ամերիկյան կողմը մտադիր է անօրինական կառավարությանը զրկել ֆինանսական միջոցներից, ինչպես նաև աջակցություն ապահովել ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյին։
«ԱՄՆ-ը թույլ չի տա Մադուրոյին ու նրա հովանավորներին շարունակել թալանել Վենեսուելայի ժողովրդի ակտիվները»,-գրել է Բոլտոնը։
Ավելի վաղ Մադուրոն Թրամփին անգլերեն ուղղած տեքստում կոչ էր արել «հետ քաշել ձեռքերը Վենեսուելայից»։
Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանում Վրաստանը հայտարարել է, որ աջակցում է Գուայդոյին, ՀՀ վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ասաց, որ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը, Թուրքիան աջակցում է Մադուրոյին, իսկ Ադրբեջանն այս կապակցությամբ հայտարարություն չի արել։ ՌԴ-ն ևս աջակցում է Մադուրոյին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ու Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները նման չեն
- Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Վրաստանը ճանաչել է ինքնահռչակ նախագահին