«Եվրատեսիլի» վիճակահանությունը
Նախօրեին Թել-Ավիվում կայացել է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունը, պարզ է դարձել, թե մասնակիցներն առաջին, թե երկրորդ կիսաեզրափակչում են ելույթ ունենալու՝ մայիսի 14-ին, թե 16-ին։ Մրցույթի կայքի համաձայն, Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը ելույթ է ունենալու մայիսի 16-ին՝ առաջին հատվածում։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն։
«Եվրատեսիլ-2019»-ին ելութ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Ալբանիա, Բելառուս Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Իսրայել, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա Ռումինիա, Սան-Մարինո, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա։
Հարակից հրապարակումներ`
- 300 հայտ՝ Հայաստանի եվրատեսիլյան երգն ընտրելու համար
- Մադոննան հնարավոր է ելույթ ունենա «Եվրատեսիլ»-ում
- Ռուսաստանում առաջարկում են Եվգենի Պետրոսյանին ուղարկել «Եվրատեսիլ»
- Թել-Ավիվում «Եվրատեսիլի» շրջանակում կառուցվում է հատուկ «եվրագյուղ»