Խաժակյանը քաղաքապետին հիշեցրեց, որ դեռ պարգևատրվածների ցանկը չի հրապարակել
«Քաղաքապետարանի հաստիքացուցակի փոփոխությանը, ինչպես նախկինում, հիմա ևս բովանդակության հետ համակարծիք ենք, դրական ենք համարում, բայց կողմ չեն քվեարկելու, քանի որ այս գործընթացը պետք է սկսեինք օպտիմալացումից»,- այսօր Երևանի ավանգանու արտահերթ նիստում իր ելույթի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նշենք, որ քաղաքապետարանում այսօր քննարկման էր դրված «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը փոփոխությունների ենթարկելու» նախագիծը։
«Վերահսկողության վարչության մեծացման անհրաժեշտությունը հասկանում եմ, բայց չեմ հասկանում, որ գրել եք, թե բյուջեում փոփոխություն չի լինելու: Պետք չէ նշել, թե պլյուս մինուս բյուջեն չի փոխվի, այլ տեղեկանքները պետք է լինեն հստակ և պատշաճ: Նախորդ գումարման ավագանիում, երբ թերի տեղեկանքներ էին ներկայացվում, «Ելք» խմբակցությունից Արայիկ Հարությունյանի ուշադրության կենտրոնում էր դա պահում և այդ էստաֆետը ես չեմ կարող չվերցնել»,- ասաց Խաժակյանը։
Ավագանու անդամը, դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին, նաև հիշեցրեց. «Պարգևավճարների ցանկը դեռ հրապարակված չէ։ Որոշեցիք հրապարակել, բայց դեռևս չկա, երբ հրապարակվի, մենք կհասկանանք, թե աշխատակազմի աշխատավարձային ֆոնդի վերաբաշխումից ինչպիսի պարգևավճարներ են տրամադրվել»։
Այնուհետև նախագիծը արցը դրվեց քվեարկության և անցավ 47 կողմ ձայնով։
Հարակից հրապարակումներ`
- Պարգևատրումը պետք է կապված լինի արդյունքային ցուցանիշների հետ. Արտակ Մանուկյան
- Ես նույնպես ստացել եմ պարգևավճար. Փոխվարչապետ
- «Իմ քայլը» կհայտնի իր դիրքորոշումը պարգևավճարների մասին. Ալեն Սիմոնյան
- Շուշան Դոյդոյանն անընդունելի է համարում պարգևատրումների ինֆորմացիան օրենքի անվան տակ թաքցնելը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին