Տեր Ասողիկ. Կոմիտասը մեզ հետ պետք է քայլի մեր կյանքի բոլոր օրերին
Կոմիտասի 150-ամյակի առիթով ողջ տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ համեգներ, փառատոներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, հոբելյանական հրատարակություններ, կթողարկվեն ձայնասկավառակներ։
«Բոլոր միջոցառումների նպատակը լինելու է նորովի ներկայացնել մեծագույն մտավորականի ստեղծագործական ժառանգությունը և հասարակական գործունեությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարարի պարտանությունների կատարող Նազենի Ղարիբյանը։
Ասուլիսին ներկա երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանն ասաց, որ միջոցառումների ընթացքում ներկայացվելու են Կոմիտասի գործունեության բոլոր դաշտերը, մասնավորապես կոմպոզիտոր և երաժշտաազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, հրապարակախոս, երաժշտական-հասարակական գործիչ, բանաստեղծ։
«Նախագիծը կազմելիս շեշտը դրված է այնպես, որ Կոմիտասը չներկայանա սոսկ թանգարանային էկսպոնանտ։ Նրա ժառանգությունը սոսկ պատմական նշանակությամբ չէ, որ պետք է երևա։ Կենդանի, շնչող մշակութային արժեք է, որի ճյուղավորումները, շառավիղներն այսօր էլ երևալու են, այսօր էլ կան»,- նշեց նա։
Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ասաց, որ միջոցառումների մեկնարկը կտրվի պետական և եկեղեցական ամենաբարձր մակարդակով՝ վարդապետի շիրիմին այցով, հոգեհանգստյան կարգով և հանդիսավոր միջոցառմամբ։
«Ինձ համար Կոմիտաս վարդապետի կերպարը ինչպես ժամանակին մեր երջանակահիշատակ գրողներից մեկն է զուգահեռ անցկացրել և ասել հավասարազոր է Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետին։ Երկու վարդապետներ, որոնք հիմնասյուներն են մեր ազգային ինքնության և նրանց գործը, ժառանգությունը, կերպարը մեզ պետք է ուղեկցի մեր կայնքի յուրաքաչյուր օրվա ընթացքում։
Հոբելյանը նշում ենք որպես հարգանքի տուրք ծննդյան հիշատակի, բայց Կոմիտասը մեզ հետ պետք է քայլի մեր կայնքի բոլոր օրերին, և պատգամն այս հոբելյանի տոնակատարման հենց դա է, որ մեր հանրությունը, հատկապես գալիք սերունդը Կոմիտասի երաժշտության, Կոմիտասի կերպարով ճանաչի ինքն իրեն և կարողանա պահպանել այն ամենը, ինչ հազարամյակների ժառանգություն է ստացել մեր ազգը»,- ասաց նա։
Տեր Ասողիկը տեղեկացրեց, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինն իր մասնակցութունն է բերելու պետական ծրագրին, սակայն Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ Սուրբ էջմիածանում նույնպես ստեղծված է հոբելյանական հանձնախումբ, որը համակարգելու է եկեղեցական նախաձեռնությունների ծրագիրը Հայաստանում և սփյուռքում։
Ասուլիսից հետո թանգարանում տեղի ունեցավ քանդակագործ Դավիթ Երևանցու «Կոմիտաս» քանդակի բացան արարողությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կոմիտասի ծննդյան հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկելու ժամանակ Քարտուղարությունը տարօրինակ դիրքորոշում է ունեցել
- Կոմիտասի ծննդյան օրն է
- Մեկնարկում է «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը
- Կոմիտասը և նրա կյանքը մարդկային ոգու բարձունքի օրինակ են. Սպիվակով
- «Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը» (լուսանկարներ)
- Այդքան հայտնի ու անհայտ Կոմիտասը
- «Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի»… 1869 թվական… ծնվեց Կոմիտասը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին