Բոլթոնը Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույց ունեցա։ Քննարկեցինք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգության, անվտանգության համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ԱՄՆ աջակցության մասին»,-այս մասին գրել է Բոլթոնը թվիթերում։
Today I spoke with President Aliyev of Azerbaijan. We discussed a number of shared interests, including energy security, security cooperation, and U.S. support for a peaceful resolution to the Nagorno-Karabakh conflict.
— John Bolton (@AmbJohnBolton) January 29, 2019
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունվարի 23-ին, Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի կապակցությամբ թվիթերում գրել էր, որ վարչապետ Փաշինյանին շնորհավորել էր նրա վերանշանակման կապակցությամբ ու ողջունել հայ ժողովրդին՝ ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։
I called Prime Minister Pashinyan of Armenia yesterday to congratulate him on his re-appointment and applaud the Armenian people on free and fair elections in December. The U.S. supports his efforts to secure a prosperous future for Armenia.
— John Bolton (@AmbJohnBolton) January 24, 2019
Այս հեռախոսազրույցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքում գրել էր, որ Բոլթոնի քննարկել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր, հավելելով, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:
Բոլտոնը նաև հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Բախտաձեի հետ ու իր գնահատանքն արտահայտել, որ Վրաստանը ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին։
Yesterday I spoke with Prime Minister Bahktadze to express appreciation for Georgia’s recognition of interim President of Venezuela Juan Guaido. We discussed other important bilateral issues, including pushing forward to enhance our security cooperation.
— John Bolton (@AmbJohnBolton) January 29, 2019
Մոսկվայում այս հարցին պատասխանելով, վարչապետ Փաշինյանը նշել էր, որ հետևում են իրադարձությունների զարգացմանը։
Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 20-ին Վենեսուելայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող էր ճանաչվել Նիկոլաս Մադուրոն, որի դեմ բողոքի ակցիաներ էին անցկացվում ։ Հունվարի 23-ին Խուան Գուաիդոյին երկրում սկսված լայնամասշտաբ ցույցերի ֆոնին իրեն հայտարարեց երկրի ժամանակավոր նախագահ։ Գուաիդոյին աջակցություն են հայտնել արդեն ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին։ Մեքսիկան ևս աջակցում է Մադուրոյին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ու Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները նման չեն
- Ջոն Բոլթոնը թվիթերում մանրամասնել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա