Երևանում բուքմեյքերական գրասենյակի վրա հարձակում կատարած անձը բացահայտվեց
Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակի 55-ամյա աշխատակցուհու վրա հարձակված անհայտ անձը դրամարկղից վերցրել էր 800 հազար դրամ ու փախուստի դիմել։
Ոստիկանությունից հայտնում են, որ կինը, բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց։ Մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվել են ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանների տեսադաշտում կասկածյալ հայտնվեց։
Ոստիկանության մի քանի ստորաբաժանման ծառայողների արդյունավետ համագործակցության արդյունքում հունվարի 30-ի առավոտյան, մայրաքաղաքի Շիրակի փողոցում, ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Երևանի բնակիչ, 27-ամյա Ա. Աբրահամյանն էր։ Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց հափշտակված գումարի մի մասը։
Հայտնաբերված դրամն առգրավվել է, Ա. Աբրահամյանը՝ ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան