Լայվ կանեմ, կպարզաբանեմ. ԿԳ նախարար
«Դպրոցում գործելու է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը»,- նախագահական նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե կարողացել է պարզել, քահանան ի՞նչ գործ ունի դպրոցում։
«Լինի քահանա, նախարար թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին», - ասաց նախարարը։
Ճշտող հարցին, թե արդյոք քահանան դպրոցում գտնվելով օրենք խախտե՞լ է, նա պատասխանեց. «Այսօր երեկոյան լայվ կանեմ, կպարզաբանեմ»։
Նշենք, որ Արայիկ Հարությունյանը այցով եղել էր Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ հանդիպել է դպրոց այցելած քահանային, ինչի վերաբերյալ էր գրառում էր կատարել: Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել էր այդ հանդիպմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան