ՀՖՖ և FAF ֆան-շարժման ներկայացուցիչները՝ զորամասում
Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Առաջին հայկական ճակատ ֆան շարժման հետ համատեղ, հունվարի 28-ին՝ Իջևանի «Արնար» մարզադաշտում, անցկացրել են ֆուտբոլային միջոցառում, որի շրջանակներում միմյանց հետ մրցել են ՊՆ ենթակայության տակ գտնվող զորամասի զինվորները և ՖԱՖ ուլտրասի ներկայացուցիչները:
ՀՖՖ-ն գրում է, որ հանդիպումն ընթացել է տոնական և ջերմ մթնոլորտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: Հանդիպումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները զինվորներին նվերներ են հանձնել:
Միջոցառումից անմիջապես հետո ՖԱՖ-ականները զորամասի ֆիզկուլտուրայի գծով պատասխանատուի հետ միասին շրջել են զորամասում, զրուցել զինվորների հետ, ծանոթացել զորամասի առօրյային։
Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան