Մադուրոն նշել է ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Վենեսուելայում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նշել է, թե որն է ԱՄՆ-ի նպատակը երկրում։ Ըստ Մադուրոյի, ԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ վենեսուելական նավթին։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։
Մադուրոն նշել է, որ իրենք ունեն աշխարհում չորրորդ խոշորագույն գազային պաշարները, ադամանդների մեծ պաշարներ, խմելու ջրի, ալյումինի, երկաթի, կոլտանի հսկայական պաշարներ։
Որպես երկրորդ պատճառ նա նշել է գաղափարականը. Ոչնչացնել Սիմոն Բոլիվարի ոգին, օրինակն ու գաղափարը։
Մադուրոն նաև հայտարարել է, որ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնն արգելել է Թրոմափի վաչակարգին՝ կապ հաստատել Վենեսուելայի կառավարության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. ԱՄՆ-ը Վենեսուելայի իշխանությունը տապալելու բացահայտ կուրս է վարում
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ու Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները նման չեն
- Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Վրաստանը ճանաչել է ինքնահռչակ նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին