Նազարբաևը նախարարներին կոչ է արել հագնել տեղական արտադրության կոստյումներ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախարարներին կոչ է արել նախապատվությունը տալ այն կոստյումներին, որոնք կարում են հանրապետությունում, այլ ոչ թե արտասահմանյան արտադրողների կողմից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հագուստը, ամենահասարակ հագուստը: Մեզ մոտ ամեն ինչ արտերկրից է բերվում: Լավ կան մոդայամոլ կանայք, տղամարդիկ, նրանց Շանել տուր և այլն, բայց հասարակ ժողովո՞ւրդը: Երեկ ցուցահանդեսում ինձ գերազանց հագուստ և կոշիկներ ցուցադրեցին: Պարզապես ուշադրություն չենք դարձնում: Ինչո՞ւ դրանք չզարգացնենք»,- ասել է Նազարբաևը կառավարության ընդլայնված նիստի ժամանակ:
Նա անհրաժեշտ համարում է հագնել Ղազախստանում արտադրված հագուստ: «Մենք այստեղ նստած պետք է տեղական արտադրության կոստյումներով լինենք: Սարսափելի ոչինչ չկա», - նշել է նախագահը: