Փաշինյան. ԼՂ հարցում մենք վարում ենք մի քաղաքականություն, որ նախկինում որևէ մեկը չի վարել
«Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, որ այդ հարցի վերաբերյալ ներկա իշխանության մոտեցումը նմանեցնում են Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը։
Փաշինյանը կատարյալ մոլորություն որակեց նախկինում վարված քաղաքական որևէ ուղեգծի հետ զուգահեռ ու ընդհանրություն գտնելու փորձերը։
Ինչ վերաբերում է տարածքներ խաղաղության դիմաց թեզի օրակարգ բերելկու հնարավորությանը, Փաշինյանն ասաց, նույնիսկ քննարկել այն չեն կարող։
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքի փոփոխություններին, ապա Փաշինյանն ասաց, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, կառավարությանն առընթեր մյուս մարմինները պետք է ենթարկվեն խորհրդարանական վերահսկողության, բայց դա չի նշանակում, որ դրանք պետք է դառնան նախարարություններ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան