Փաշինյան. Կառավարությանն ասող կա, ես եմ
«Այն, որ մենք սուպերվարչապետական համակարգից բալանսավորման պետք է գնանք, միանշանակ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայրում երդվելուց հետո։
«Մարդիկ ուզում են, որ մի օրում դա տեղի ունենա։ Այո, մի օրում կարելի է դա անել, բայց կարող է պարզվի, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար է եղավ ու երկրում անիշխանություն ստեղծվեց։ Այսինքն, էդ ի՞նչ սպառնալիք է ստեղծում կոնկրետ, եկեք ասեք, ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում օրինականության , ժողովրդավարության, թափանցիկության համար»,-ասաց նա։
Փաշինյանը համարում է, որ այսօր Հայաստանի կառավարությունը առավել թափանցիկ է, քան երբևէ, ինչի համար շնորհակալություն հայտնեց այդ նպատակի համար ջանք գործադրածներին։
«Էն, ինչ որ մենք հեղափոխության հարթակից ասել ենք, մեր սկզբունքներն են։ Կարող է պրոցես լինի, որ 3-4 տարի տեղի ունենա։ Վերջին 8-9 ամիսներին համոզվեցիք, որ Հայաստանում դիկտատուրա է հաստատվո՞ւմ»,-ասաց նա։
Լրագրողները հիշեցրեցին պատգամավոր Փաշինյանի խոսքը՝ կառավարությանն ասող պետք է լինի։ Վարչապետ Փաշինյանն արձագանքեց. «Հիմա կա ասող, ես եմ։ Կառավարությանն ասող կա, խորհրդարանն այդ դերը ստանձնել է և շարունակելու է ստանձնել»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. ԼՂ հարցում մենք վարում ենք մի քաղաքականություն, որ նախկինում որևէ մեկը չի վարել
- Փաշինյան. Բոլթոնի հետ զրույցում Հայաստան անունը շոշափվել է, Ադրբեջան անունը չի շոշափվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան