Սպառողների համար գազը մեկ տարով չթանկանալու մասին Ավինյանը ոչինչ չասաց
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանից լրագրողները հետաքրքրվեցին, ինչի՞ հաշվին է կարողանում «Գազպրոմ» ընկերությունը չթանկացնել սպառողներին մատակարարվող գազը։
«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի միջին գինը ներքին սպառողի համար՝ դրանց վերագնահատման, օպտիմալացման ու կորուստների վերանայման հաշվին։ Կարծում եմ, որ կգտնենք այն կետերը, որտեղ օպտիմալացումը հնարավոր է»,-ասաց նա։
Հարցին, հստա՞կ է, որ մեկ տարվա ընթացքում գազը սպառողների համար չի թանկանա, թե հնարավո՞ր է մի քանի ամիս անց, թանկացում լինի, Ավինյանը հստակ պատասխան չտվեց։
«Այսպես ասեմ, բանակցություններն ընթացքի մեջ են։ Հենց նոր տեղեկատվություն լինի, մենք հասարակությանը տեղեկատվություն կտրամադրենք»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում