Ձերբակալվել է Ռիգայի քաղաքապետը
Ձերբակալվել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Ռիգայի դումայի նախկին պատգամավոր Ռուսլան Պանկրատովին:
«Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոն ձերբակալել է Ռիգայի քաղաքապետին և այժմ նրան մեկուսարան են տեղափոխում»,- գրել է Պանկրատովը:
Ավելի վաղ հայտնել են, որ Լատվիայի Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոն խուզարկումներ է իրականացնում Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի բնակարանում ու աշխատասենյակում: Իրավապահները քաղաքապետի աշխատասենյակից տարել են մի քանի պորտֆել և թղթապանակ: