Apple-ը նվազեցնելու է iPhone-ի գները
Ամերիկյան Apple կորպորացիան նախատեսում է iPhone-ի գները նվազեցնել մի քանի երկրում, որտեղ ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է։ vedomosti.ru-ի հաղորդմամբ, այս մասին ընկերության գլխավոր տնօրեն Տիմ Կուկը պատմել է Reuter-ին։
«Մենք որոշեցինք վերադառնալ iPhone-այն գներին, որոնք համարժեք կլինեին անցյալ տարվա տեղական գներին՝ հույս ունենալով օգնել այդ տարածաշրջաններում մեր վաճառքներին»,- ասել է Կուկը։
Նրա խոսքով, Apple-ը կկանոնավորի գինը «մի քանի շուկաներում», սակայն չի նշել, թե կոնկրետ որ երկրներում է գինը նվազելու։
Apple-ն առաջին անգամ iPhone թողարկել է 2007 թվականին։ Ընկերությունը իջեցրել է գինը միայն մեկ անգամ՝ առաջին հեռախոսների վաճառքում հայտնվելուց անմիջապես հետո։