Թուրքական դրոշներով հարձակում է տեղի ունեցել Կալիֆորնիայի հայկական մասնավոր դպրոցների վրա
Հունվարի 28-29-ի լույս առավոտյան Կալիֆորնիայում գտնվող 2 հայկական մասնավոր դպրոցները՝ Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական վարժարանն ու ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանը, դարձել են, ոստիկանության բնութագրմամբ, «ատելության միջադեպի» թիրախ։ Գիշերով հայկական դպրոցների տարածքում կախվել են թուրքական դրոշներ։
Ֆերահեան վարժարանի ցանկապատերին ու տարածքում կախվել են 11, իսկ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանին բաժին է հասել 2 թուրքական դրոշ։ Ֆերահեան վարժարանի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մի դիմակավորված անձ մոտենում ու կախում դրոշները։
Ինչպես հայտնում է Armenian Weekly-ն, միջադեպը քննում է ոստիկանությունը։
Ծնողներին ուղարկված նամակի մեջ Ֆերահեան վարժարանի տնօրեն Սոսի Շանլիանը գրել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ աշակերտների անվտանգությունն ապահովելու համար։
Աշակերտները հեռացրել են թուրքական դրոշներն ու փոխարենը կախել հայկական դրոշներ։
Հայ համայնքը վրդովված է իրենց դպրոցների ու նաև եկեղեցու նկատմամբ հարձակումներով ու նաև իրավապահների կողմից այն որպես «միջադեպ», այլ ոչ թե «հանցանք» որակելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան