Կառավարության անդամները երդվեցին
Հանրապետության նախագահի նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:
Երդմանը տեքստը առաջինը ամբիոնից ընթերցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Սրան հաջորդեց կառավարության մյուս անդամների երդումը։
Նշենք, որ այս կարգով երդմնակալության արարողություն է անցկացնում երկրորդ անգամ: Առաջինը տեղի է ունեցել 2018թ. մայիսի 21-ին: