Արոնյանը հետապնդում է առաջատարներին
Ջիբրալթարում շարունակվում է «Gibraltar Masters» շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը: Տեղի է ունեցել 8-րդ տուրը:
Լևոն Արոնյանը մրցել է մրցաշարի առաջատար, Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արտեմևի հետ: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլում` ոչ-ոքի հաշվով: Մելքումյանն այս տուրում հաղթել է, իսկ Դանիելյանը պարտվել։
8-րդ տուրից հետո Արոնյանը 6 միավորով բաժանում է 3-12-րդ տեղերը: Արտեմևն ու չեխ Դավիդ Նավարան վաստակել են 6,5-ական միավոր և մրցաշարի առաջատարներն են: Մելքումյանն իր ակտիվում ունի 5,5 միավոր, իսկ Դանիելյանը` 3:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան