Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը քննադատում են Կալիֆորնիայում հայկական դպրոցների վրա հարձակումը
Հունվարի 28-29-ի լույս առավոտյան Կալիֆորնիայում գտնվող 2 հայկական մասնավոր դպրոցների` Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական վարժարանի ու ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի վրա թուրքական դրոշներով հարձակումը քննադատության են ենթարկել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը։
«Հարավային Կալիֆորնիայի մասնավոր դպրոցները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով։ Այս դպրոցներ են այցելում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների բազմաթիվ սերունդներ։ Ես կանգնած եմ հայ համայնքի կողքին՝ դատապարտելու ատելության այս ակտը:
Իշխանությունները միջադեպը հետաքննում են, և ես հույս ունեմ, որ նրանք կգտնեն կասկածյալներին`կանխելու լրացուցիչ սպառնալիքներն ու ահաբեկումները»,-այս մասին ֆեյսբուքում գրել է Ադամ Շիֆը։
Ատելության այս ակտը քննադատել է նաև կոնգրեսական Բրեդ Շերմանն ու հայտարարություն տարածել, որում ասվում է, որ տեղեկացվել է Հարավային Կալիֆորնիայում հայկական դպրոցների ու եկեղեցիների վրա իրականացված հարձակումից։
«Ես խստորեն դատապարտում եմ վանդալիզմի այս նողկալի արարքը։ Այն հատկապես դաժան է այն մարդկանց համար, որոնց ընտանիքի անդամները մահացել են Հայոց ցեղասպանության ժամանակ։ Կոչ եմ անում իրավապահներին՝ վանդալներին ձերբակալելը դարձնել գերխնդիր»,-ասել է Շերմանն ու Հետաքննությունների ազգային բյուրոյին կոչ արել ատելության այս հանցագործություն ու մեղավորներին քրեական պատասխանատվություն ենթարկել օրենքի ողջ խստությամբ։
Նշենք, որ հայկական դպրոցների վրա թուրքական դրոներ կախելը ԱՄն ոստիկանության կողմից որակվել է որպես «ատելության միջադեպ», ինչը վրդովվեցրել է հայ համայնքին. վերջիններս պնդում են, որ սա «միջադեպ» չէ, այլ «հանցանք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին