«Ժամանակ». Ռիժկովը դժվար թե գա մի երկիր, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Պետական դումայի կայքից տեղեկանում ենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին փոխարինել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Պատճառը Ռիժկովի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին անցյալ տարվա ապրիլին հնչեցված վիրավորական արտահայտություններն են:
Ռիժկովի ղեկավարած ռուս խորհրդարանականների պատվիրակությունը անցյալ տարվա ապրիլին Հայաստանի խորհրդարանում հանդիպել էր հայ պատգամավորների հետ, որի ժամանակ Ռիժկովը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել էր ուկրաինական Մայդանի հետ և նկատի ունենալով շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին՝ ասել. «Այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»:
Հայ պատգամավորներից Ռիժկովին շատ կոշտ հակադարձել էին Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը: Ռիժկովը դժվար թե գա մի երկիր, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, չնայած ինքն էլ Հայաստանի միակ կենդանի ազգային հերոսն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում