Գրավոր «լայվ»
Ես շատ անգամ չեմ կարողանում ինձ ստիպել լսել ՀՀ նախագահին։ Ինչքան էլ լավ խոսի, ինչեր էլ ասի, ինչ տիեզերական ծրագրեր էլ ներկայացնի... Միևնույն է՝ տպավորություն է, թե իրենից ոչինչ կախված չէ։
Երևի դրա համար էլ հեշտ է խոսել մեծ ծրագրերից։ Թեպետ՝ գուցե և բնավորություն է։ Բանակի օրն ասենք։ Նախագահը խոսեց բանակում հաշմանդամ դարձած զինծառայողների մասին, խոսեց այն մասին, թե՝ «նրանց չի կարելի մոռանալ»։ Որ երիտասարդների թոշակների մասին պիտի հետաքրքրվել։
Ասենք հետաքրքրվեցիք։ Հետաքրքրվեցինք։ Հետո։
Իսկ հետոյի համար երկրի նախագահը ոչ լծակ ունի, ոչ էլ ուրեմն՝ համակարգային ուղի։
«Ես գործարարներին խնդրելու եմ, որ բանակում հաշմանդամ դարձած երիտասարդներին աշխատանք տան»
Ու բացատրում է, թե՝ այդքան աշխատող ունեն, մի տեղն ինչ է, որ չկարողանան տալ։
Ինչ ասեմ, պարոն նախագահ։ Իսկ «սլաբո՞» պետական մասշտաբով հարցը լուծել։ Ինչ է նշանակում՝ խնդրեմ։
Առանց այն էլ խնդրել-հրամայելու վրա է հիմա երկիրը կանգնած՝ խնդիրների օրենսդրական կանոնակարգումներ դեռ որ չեն երևում։
...
Չեմ կարող չգրել կրթության նախարարի մասին։ Ճակատիս է գրված՝ ով լինի կրթության նախարար, ես գրեմ, հա գրեմ...
Դե գիտեք՝ Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում ԿԳ նախարարը հանդիպում է դպրոց այցելած քահանայի, ասում՝ դու ինչ ես անում այստեղ։
Այսինքն՝ քահանան չի կարող դպրոց մտնել, դպրոցահասակ երեխա ունենալ, հարցեր քննարկել ուսուցիչների կամ տնօրենների հետ, ...
Ու երբ լրագրողները կրթության նախարարին հարց են ուղղում հոգևորականի հետ կապված միջադեպի մասին, պատասխանում է՝ «երեկոյան լայվով կասեմ»:
Իսկ սլաբո՞, պարոն կգ նախարար, պատասխանատվություն ունենալ ու ճակատ առ ճակատ խոսել արածիդ հետ կապված։ Թե՞ լրագրողները քահանա չեն՝ դուրս չեք հանի։ Բայց սկզբունքորեն՝ «երեկոյան լայվով կասեմ»-ն ու «դուք ինչ եք անում այստեղ»-ը նույնն են։
Ու երբ ասում է՝ օրենքը նույնն է, լինի քահանա, թե վարչապետ... Իսկ ինչու՞ էիք վարչապետին տարել Չարենցավանի 3-րդ դպրոց։ Ծանոթո՞վ։
...
Մի հատ էլ ասեմ քաղաքապետարանի նոր 25 հաստիքների մասին։ Եթե քաղաքապետարանի ուժը չի հասնում Երևանի խնդիրները եղածներով լուծել, կրկնեմ՝գուցե Երևանին պե՞տք չէ մի քաղաքապետ։ Աշխատանքները բաշխեք համայնքապետերի միջև, թող գործը անեն, իսկ քաղաքապետարանը թող միանա կրճատվող նախարարություններին։ Սփյուռքի, կամ Մշակույթի նախարարության պես։
Սլաբը, նի սլաբո։ Թարգմանաբար՝ կարոտ ենք մասնագետների։
Հարակից հրապարակումներ`
- Լայվ կանեմ, կպարզաբանեմ. ԿԳ նախարար
- Քայլած ունենալու նուրբ արվեստը
- «Կրթության» ենիչերիները
- Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
- Ավելի բարեկարգ դպրոցներ
- Ատելությանը խոտորնակ
- Վարք նախարարությունների-7. «Կլասիկայի ժանրով»
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
- Գյուղական դպրոցների մասին պատմությունների շարքն՝ առանց մեկնաբանության, «խոսող» լուսանկարներով
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան