Արթուր Միքայելյան. «Մեզ պե՞տք են նման ղեկավար ու աշխատակազմ, թե՞ իրենք արդեն լուսնի վրա են իրենց զգում»
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս Աշոցքում կայացած դահուկային սպորտի և տուրիզմի կենտրոնի բացմանը նվիրված մրցումներին, ինչպես նաև հարց ուղղել Հայաստանի օլիմպիական կոմիտեին:
«Հարգելի հայրենակիցներ, հուրախություն բոլորիս տեղեկացնում եմ, որ հունվարի 26-28-ին Աշոցքում անցկացվեցին, կարելի է ասել, խոշոր դահուկային տոնահանդես և դահուկային սպորտի ու տուրիզմի կենտրոնի բացմանը նվիրված մրցումներ: Կենտրոնը կառուցվել է և մրցումները կազմակերպվել են Եվրամիության, ինչպես նաև ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից...
Սակայն ինչո՞ւ Հայաստանի օլիմպիական կոմիտեն չէր բարեհաճել ներդնել և ոչ մի լումա՝ ունենալով շատ հարուստ նախագահ… ՀՀ դահուկային ֆեդերացիան, տալով Օլիմպիական խաղերի բազմաթիվ մասնակիցներ, միջազգային խոշորագույն մրցումների հաղթողներ և մրգանակակիրներ, անտեսված է ՀԱՕԿ- ի կողմից:
Հարց է ծագում՝ այդ դեպքում մեզ պե՞տք են այդպիսի համագործակցություն, ղեկավար ու աշխատակազմ, թե՞ իրենք արդեն լուսնի վրա են իրենց զգում: Օգտվելով առիթից, մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Եվրամիության դեսպան Պյոտոր Սվիտալսկուն և բոլոր նրանց, ովքեր թե կամավոր, թե ինչ որ կերպ օգնեցին մեզ:
Շնորհակալություն, ես խոնարհվում եմ Ձեր առջև, իսկ այն կեղծ կազմակերպություններին, որոնք անուն են հանել, իբրև թե օգնում են և աշխատում հանուն սպորտի, խորհուրդ եմ տալիս սովորել և պրոֆեսիոնալ աշխատել, ապրել հանուն գործի ու հրավիրում եմ հանդիպման՝ մեր մաքուր ձնե գորգի վրա»,- գրել է Միքայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան