Բեռլինի կինոփառատոնի ժյուրին
Բեռլինի կինոփառատոնն այս տարի անցկացվելու է փետրվարի 7-17-ը։ inforeactor.ru-ի հաղորդմամբ, պաշտոնապես ներկայացվել է կինոփառատոնի ժյուրիի կազմը, որտեղ կանանց և տղամարդկանց հարաբերկացությունը հավասար է՝ 50x50։
Ժյուրիի կազմում են հայտնի դերասան Սանդրա Հյուլերը, նաև Չիլից օսկարակիր ռեժիսոր Սեբաստիան Լելիոն։ Ժյուրիի կազմում նաև քննադատներ են ընգրկված. Los Angeles Times հրատարակչությունից Ջաստին Չենգն է, նաև Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի կինոյի բաժնի գլխավոր համադրող արվեստաբան Ջաջենդր Ռոյը։
Երգիչ Սթինգի կինը՝ Տրուդի Ստայլերը, նույնպես պատվավոր հյուրերի կազմում է։ Իսկ ժյուրիի նախագահի ամենանախանձելի պաշտոնը զբաղեցնում է դերասանուհի Ժյուլետ Բինոշը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան