Եվրոպան անհանգստացած է ռուսական գազից կախվածության աճով
Եվրոպական երկրներում աճում է անհանգստությունը գազի պահաջարկի աճի կապակցությամբ, որը կարող է բավարարել Ռուսաստանը, այսպիսով ԵՄ-ն ավելի կախյալ դարձնելով իրենից: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Die Welt-ին։
Գազի խոշորագույն հանքավայրերը, այդ թվում Նիդեռլանդներում, կրճատում են արդյունահանումը պահանջարկի աճի ֆոնին:
«Եթե հրաժարվենք ածխի օգտագործումից, ատոմային էներգիայից, ապա պետք է մարդկանց ազնվորեն ասել, որ մեզ ավելի շատ բնական գազ է պետք»,-ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Այդ դեպքում կմեծանան գազի ներմուծման ծավալները Ռուսաստանից, նաև հնարավոր է ԱՄՆ-ից և այլ երկրներից հեղուկ գազի ներմուծման աճ:
Ներկայում «Գազպրոմին» բաժին է ընկնում ներմուծման 43 տոկոսը, իսկ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումից հետո ընկերության մասնաբաժինը կավելանա: Միաժամանակ հեղուկ գազի գինն աճում է, դրա համար եվրոպական երկրներին ավելի ձեռնտու է գազ գնել ռուսներից: