Թուրքիայի տնտեսական վստահության ինդեքսն ընկել է
2018թ. հունվարին Թուրքիայում տնտեսական վստահության ինդեքսը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 4.2 տոկոսով և կազմել է 78.5 նիշ։ Նման տեղեկություն է հայտնել Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TUIK):
Տնտեսության վստահության ինդեքսում գրանցված անկումը պայմանավորված է մանրածախ առևտրի, ծառայողական սեկտորի և մի շարք այլ սեկտորների նկատմամբ սպառողների վստահության նվազմամբ։
Հունվարին մանրածախ առևտրի վստահության ինդեքսը կազմել է 58.2 նիշ, ծառայողական սեկտորի վստահության ինդեքսը 78.3 տոկոս, իսկ շինարարական սեկտորի վստահության ինդեքսը հասել է 56.7 միավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան