Հարկային օրենսգրքի «բարեփոխումներով» առաջարկվում է ակցիզային հարկի զգալի բարձրացում. Մանե Թանդիլյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար անդրադառնում է e-draft.am-ում` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:
Այս անգամ նա անդրադարձել է նախագծով առաջարկվող ակցիզային հարկի բարձրացմանը:
«Ֆիննախի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի «բարեփոխումներով» առաջարկվում է ակցիզային հարկի զգալի բարձրացում ապրանքների զգալի մասի համար։
Ընդ որում, բացի այս բարձրացումներից, նախատեսվում է ակցիզային հարկի բոլոր դրույքները ամեն տարի բարձրացնել ևս 5 տոկոսով։
#հակահեղափոխական_հարկային_օրենսգիրք
Հ.Գ. Մեկ տարի առաջ Ելք խմբակցությունը իրականացնում էր հանրահավաք Հարկային օրենսգրքի փոփոխությունների, մասնավորապես սեղմված բնական գազի (ավտոմեքենաների) ակցիզային հարկի բարձրացման դեմ»,- գրել է Մանե Թանդիլյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փոխարենը ԴՈՒԽՈՎ առաջ գնանք, ԴՈՒԽՈՎ հետ ենք գնում. հաշվապահների դժգոհությունները
- Հարված փաստաբանին, քաղաքացուն և բյուջեին
- Հրապարակվել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
- Կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար. Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին