Մեսսին հնարավոր է վերադառնա Արգենտինայի հավաքական
Արգենտինայի հավաքականի հարձակվող և «Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսին հնարավոր է մոտակա ժամանակները վերադառնա ազգային թիմ։
News.ru-ն, հղում անելով Ole-ին, գրում է, որ մարզիկն արդեն համաձայնեցրել է թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնի հետ վերադարձի հետ կապված դետալները։ Նախատեսվում է, որ Մեսսին Վենեսուելայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանն արդեն կխաղա, որը կայանալու է մարտի 22-ին Մադրիդում։
Լիոնել Մեսսին չի խաղացել ազգային հավաքականում այն պահից, երբ Արգենտինայի հավաքականը չէր կարողացել 2018 թ. աշխարհի առաջնությունում մտնել 1/8 եզրափակիչ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն չիրացրած 11-մետրանոցների քանակով հավասարվել է Մեսսիին
- Այս տարի Մեսսին 50 գոլ է խփել
- 2007-ից առաջին անգամ «Ոսկե գնդակը» չի շնորհվել Մեսսիին կամ Ռոնալդուին
- «Բարսելոնայում» զարմացած են, որ Մեսսին չկա «Ոսկե գնդակի» հավակնորդների մեջ
- Բեքհեմը ցանկանում է Մեսսին իր ակումբ հրավիրել