Իրավունք 12:00 30/01/2019 Հայաստան

Մհեր Եղիազարյանի գործով ՄԻՊ արած հարցադրումները քրեական հետապնդման մարմնին և տրամադրած տվյալները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրացուցիչ հարցադրումներ ու անհրաժեշտ տվյալներ է ուղարկել Քննչական կոմիտե, Դատախազություն և Արդարադատության նախարարություն Պաշտպանի աշխատակազմում Մհեր Եղիազարյանի ձերբակալումից անմիջապես հետո սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ առավել հիմնավոր տվյալների և հարցադրումների համար Պաշտպանի հանձնարարությամբ հատուկ այց է իրականացվել նաև  երեկ՝ հունվարի 29-ին: Ուսումնասիրվել են Մհեր Եղիազարյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, տեղի է ունեցել առանձնազրույց այն խցակցի հետ, ում հետ նա արդեն գտնվել է ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնում:

«Մասնավորապես, Մհեր Եղիազարյանի վերաբերյալ քրեական գործի քննության կապակցությամբ բարձրացրած հարցերի առնչությամբ Պաշտպանի կողմից քրեական հետապնդման մարմնից պահանջվել են լրացուցիչ պարզաբանումներ և ներկայացվել են հարցադրումներ: Պարզաբանման է ենթակա, թե ինչ հիմնավորմամբ քննարկման առարկա չի դարձել Մհեր Եղիազարյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու հարցն այն դեպքում, երբ Պաշտպանի աշխատակազմն այդ հարցը բարձրացրել էր դեռ 2018 թվականի դեկտեմբերին և  քրեական հետապնդման մարմնին ներկայացրել էր նրա հիվանդությունների մասին տվյալներ, ինչպես նաև հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություն:

Արդյոք այդ հարցն, ի վերջո քննության ընթացքում դարձել է քննարկման առարկա, այդ թվում՝ Մհեր Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու տեսանկյունից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:

Մասնավորապես, Մհեր Եղիազարյանի մահվան դեպքով կարևոր է քննության շրջանակում նաև պարզել՝ նրան բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերելու և բժշկական անհրաժեշտ հսկողությունն ապահովելու ուղղությամբ իրավասու մարմնի ձեռնարկած կոնկրետ քայլերը նրա

թե՛ հացադուլի մեջ գտնվելու ընթացքում, թե՛ դրանից հետո: Այս առումով ևս, Պաշտպանը կոնկրետ հարցադրումներ է ուղարկել Արդարադատության նախարարություն, Դատախազություն, ինչպես նաև Քննչական կոմիտե:

Մեկ անգամ ևս պետք է արձանագրել անթույլատրելի այն վիճակը, որ մինչ օրս ընդունված չէ ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ձերբակալվածների, կալանավորվածների կամ ազատազրկման դատապարտվածների մահվան դեպքերի կանխարգելման ծրագիր կամ ռազմավարություն՝ չնայած նրան, որ այդ մասին բազմիցս նշվել է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում, այլ նաև իրավասու մարմինների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդակցության շրջանակներում: Հարցի կարևորությամբ պայմանավորված՝ համապատասխան ծրագրի (ռազմավարության) մշակման ընթացքի կամ արդյունքների մասին ներկայացվել են առանձին հարցադրումներ:

Անհապաղ հիմնարար բարեփոխման ենթակա են նաև կալանավորված անձանց տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ արգելանքի կիրառությանն առնչվող օրենսդրությունն ու պրակտիկան: Դրանք չեն համապատասխանում մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռ անցյալ տարի մշակվել և ընդունման է ներկայացվել բարեփոխումների փաթեթ՝ համապատասխան օրենսդրական նախագծով և հիմնավորումներով:

Պաշտպանն ի գիտություն է ընդունել Քննչական կոմիտեի պարզաբանումն այն մասին, որ Մհեր Եղիազարյանի գործով հարուցվել է քրեական գործ: Այս պահի դրությամբ քրեական գործով  ձեռնարկված բոլոր միջոցների կապակցությամբ հարցադրումներ են արվել Կոմիտեին:
Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամադրելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ Պաշտպանի կողմից ցուցաբերվելու է խիստ հետևողականություն:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Մհեր Եղիազարյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական այցերի ընթացքում»,- ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}