Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է փակել քաղաքացիների՝ հրապարակված անձնական տվյալները
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իշխանություններին կոչ է անում պաշտպանել քաղաքացիների անձնական տվյալները։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Քանի որ մոտակա ժամանակ մեծ ընտրություններ չեն սպասվում, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին պաշտպանել քաղաքացիների անձնական տվյալները և.
1. Փակել ԿԸՀ կայքի վրայի ընտրողների ռեգիստրի հանրային մուտքը
2. Փակել ընտրողների ցուցակների սկաների հանրային ցուցադրումը, որտեղ պատկերված են քաղաքացիների ստորագրությունները
3. Ոստիկանության կայքից հեռացնել բոլոր գրանցումները պարունակող ֆայլերի հավաքածուն։
ՏԻՄ և այլ ընտրությունների ժամանակ տվյալները կարելի է տրամադրել կուսակցություններին։ Կամ բացել մի տասը օր առաջ, միայն հայկական IP-ների համար»։
Գրառմանը հետևած քննարկումներում մտահոգություն են հայտնում, որ տվյալները՝ հատկապես զորակոչային տարիքի տղաների հասանելի են նաև այլ երկրներում, իսկ ստորագրությունը, ինչպես ընդգծում են օգտատերերը, կենսաչափական տվյալ է։
Հարակից հրապարակումներ`
- Անուն, ազգանուն, հասցե, ստորագրություն՝ իրավունքների խախտում
- ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները
- Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է կորած փաստաթղթերը չհրապարակել համացանցում
- Ամեն քայլափոխի անձնական տվյալների պաշտպանության ոլորտում խախտումներ կան. Շ. Դոյդոյան
- Ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է. Վիգեն Սարգսյան