Ալումյան. Քոչարյանը ելույթով հանդես կգա վաղվա նիստին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի ներկայացումն այսօրվա նիստում ավարտվել է։
«Մնում է մյուս պաշտպաները ներկայացնեն իրենց նկատառումները, և պարոն Քոչարյանը խոսքով հանդես գա։ Նա վաղը կներկայացնի իր խոսքը»,-նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
Լրագրողներն ընդմիջմանը խնդրել էին Ալումյանին՝ նիստին ներկա Ռոբերտ Քոչարյանից ճշտել, թե ինչպես է եղել, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցը չի կայացել։
«Նա չցանկացավ, որ այդ հանգամանքը պարզաբանվի»,-ասաց Ալումյանը։
Ըստ մամուլի, արդարադատության նախարարի հետ հանդիպելուց հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանը։ Ալումյանն այս հարցի մասին մի քանի ժամ առաջ ասել էր. «Էդ դեպքը մի քիչ ուրիշ ձև է եղել, մի քիչ ավելի հետաքրքրիր է եղել, բայց մինչև պարոն Քոչարյանից չճտեմ, չեմ կարող մանրամասներ ներկայացնել»։
Ալումյանի խոսքով, այս ընթացքում բացի հարազատներից Քոչարյանին այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Փաստաբանը կարծում է, որ դատարանը վաղը խորհրդակցական սենյակ չի գնա, քանի որ աշխատանքային ընդամենը երեք ժամ ունեն։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին. այն ընդմիջվեց
- Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
- Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կշարունակվի
- Քոչարյանի փաստաբանական խումբ. Տվյալ դեպքում ՍԴ-ի մերժման հիմքը գործնականում հնարավոր է հաղթահարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան