Հայկական կոնյակ և ծաղիկներ՝ տրակտորների դիմաց
Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցությամբ, Մինսկը պատրաստ է դառնալ Երևանի քույր քաղաքը։ Sputnik Беларусь-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն այսօր այդ երկրում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ հանդիպմանը։
«Հայաստանը Բելառուսի համար հուսալի գործընկեր է։ Մենք հետաքրքրված ենք նրանում, որպեսզի բոլոր ուղղություններով զարգանա և խորանա համագործակցությունը»,- ասել է Անդրեյչենկոն։
Նրա խոսքով, հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ Բելառուսի նախագահը նշել է առևտրա-տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման կարևորությունը։
Անդրեյչենկոն հայտնել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 50 միլիոն դոլար, բայց, նրա խոսքով, այդ թիվը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների պոտենցիալին։ Նա կարծում է, որ երկրները պետք է ավելի ակտիվացնեն առևտուրը միմյանց միջև։ Անդրեյչենկոն նշել է, որ Բելառուստը պատրաստ է կազմակերպել Հայաստան մսամթերքի և կաթնամթերքի, տրակտորների մատակարարում, մասնակցություն ունենալ ուղևորափոխադրման սարքավորումների, վերելակների թարմացման գործընթացում, իսկ Հայաստանը կարող է բելառուսական շուկա մատակարարել ծաղիկներ, դեղորայք, ալկոհոլային խմիչքներ։ Նա նաև հայտնել է, որ ներկա պահին քննարկվում է Մինսկը և Երևանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը։
«Ցանկանում եմ, որ հայկական կողմն այն շուտ ստորագրի»,-դիմելով դեսպանին՝ ասել է Անդրեյչենկոն։
Նա նաև ընդգծել է, որ Բելառուսին և Հայաստանին «շատ բան է կապում, առաջին հերթին՝ հերոսական անցյալը»։ Այս տարի Բելառուսը նշում է ֆաշիստներից ազատագրման 75- ամյակը, իսկ Բելառուսը հիշում է այդ հաղթանակում հայ զինվորների ներդրման մասին։
Իր հերթին Հայաստանի դեսպանը հայտարարել է Բելառուսի հետ բոլոր ուղղություններով համագործակցության ընդլայնման երկրի պատրաստակամության մասին, այդ թվում նշել ապրանքաշրջանառության ավելացման ներուժի առկայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում