ԵԱՀԿ ԽՎ-ն Մհեր Եղիազարյանի մահվան գործով դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարգրեթ Քիներ Նիլենը հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի գործով դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։
«Կալանքի տակ գտնվելու ժամանակ դատապարտյալի մահն անհանգստացնող է։ Գործի վերաբերյալ հետագա տեղեկությունները կարևոր են»,- ասվում է ԵԱՀԿ ԽՎ թվիթերյան էջում։
Human rights Chair @margretkiener has raised the case of Mher Yeghiazaryan, who tragically died in prison following hunger strike in #Armenia, with @OmbudsArmenia. Untimely death in custody of a prisoner is concerning. Further information on the case is important. pic.twitter.com/hncNTOo7jU
— OSCE PA (@oscepa) January 29, 2019
Հիշեցնենք, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը մահացել է հունվարի 26-ին։ Եղիազարյանը 44 օր գտնվել էր հացադուլի մեջ, որը դադարեցրել էր հունվարի 17-ին։
Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր դեկտեմբերին։ Եղիազարյանը մեղադրվում էր խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորության մեջ։ Նշվում էր, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Եղիազարյանի գործով ՄԻՊ արած հարցադրումները քրեական հետապնդման մարմնին և տրամադրած տվյալները
- Պաշտպանի ներկայացուցիչների հերթական այցը Մհեր Եղիազարյանին տեղի է ունեցել հունվարի 21-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան