Հայ ձյուդոիստները կմեկնեն վարկանիշային մրցաշարերի
Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում փետրվարի 1-4-ը կանցկացվի «Եվրոպա օփեն» անվանումով ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար: ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը /60 կգ/ և երևանցի Դավիթ Սարգսյանը /81 կգ/: Նրանց մրցավայր կուղեկցի վաստակավոր մարզիչ Տիգրան Բաբայանը:
Պարապուրդի չեն մատնվում նաև առաջատարները ` Ֆերդինանդ Կարապետյանը /73 կգ / և Արսեն խանջյանը / 90 կգ /: Նրանք կմասնակցեն հաջորդաբար Փարիզում փետրվարի 10 -12) և Դյուսելդորֆում (փետրվարի 22-24-ին) անցկացվելիք միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան