Daily Beast. Amazon-ի սեփականատերն իր ամուսնալուծության մեջ փնտրում է Թրամփի մեղքը
Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար և հիմնադիր Ջեֆ Բեզոսը մտադիր է ուսումնասիրել, թե ինչպես է իր ու սիրուհու՝ Լորան Սանչեսի ինտիմ նամակագրությունը հայտնվել National Enquirer ամսագրի մոտ։ Այս մասին գրում է The Daily Beast-ը:
Հրապարակման համաձայն, Բեզոսի անվտանգությունը ներկայում ուսումնասիրում է տարբերակ, որ նամակագրության տարածումը եղել է «քաղաքականապես մոտիվացված», որպեսզի վնասեր Amazon-ի ղեկավարին:
Նշվում է, որ գործում կարող է ներգրավված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով բազմիցս քննադատել է Amazon-ի ղեկավարին և կապված է «American Media, Inc» ընկերության հետ, որին պատկանում է National Enquirer-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում