Տուսկ. ԵՄ-ն չի պատրաստվում վերանայել Բրեքսիթի պայմանները
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հերթական անգամ հայտարարել է, որ Եվրամիության դիրքորոշումը Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ «հասկանալի ու հետևողական է»։ Այս մասին հայտնում է kommersant-ը։
«Իմ ուղերձը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին. ԵՄ-ից դուրս գալու պայմանագիրը վերանայման ենթակա չէ։ Երեկ մենք իմացանք, թե ինչ չի ուզում Բրիտանիան, սակայն դեռևս չգիտենք, թե ինչ է ուզում Բրիտանիան Բրեքսիթից»,-ասել է Տուսկը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցավ քվեարկություն Բրեքսիթի համաձայնագրի 7 փոփոխությունների վերաբերյալ, որից հավանության է արժանացել միայն 2-ը։ Առաջին, խորհրդարանականները պահանջում են ԵՄ-ից դուրս գալ միայն համաձայնագիր կնքելով, քանի որ հակառակ դեպքում Լոնդոնի համար ԵՄ-ի հետ առևտրային գործարքներում Բրյուսելը հենվելու է ԱՀԿ-ի կանոնների վրա, որոնք ավելի խիստ են, քան համաձայնագրում է ներկայացված։ Եվ երկրորդը, խորհրդարանականները որոշել են համաձայնագրից հանել ամենավիճահարույց կետը՝ Հյուսիսային Իռլանդիայի սահմանային հարցը, որի պատճառով ողջ երկիրը կարող է Բրիտանիայի հետ հայտնվել մաքսային միությունում։
Քվեարկությունից հետո Մեյը հայտարարել էր, որ կգնա Բրյուսել համաձայնության հասնելու համար, սակայն ԵՄ-ում հայտնում են, որ դժվար թե զիջումներ լինեն։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան չի կարողանում Եվրոպայից հեռանալ անգլիական ձևով
- Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրը շարունակում է վտանգել Բրեքսիթին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին