Պայթուցիկներ՝ «Երևան Պլազայում», «Եվրոպարկում», «Ռիոյում», «Սինեմա սթարում»
Մոսկվայի ոստիկանությունը էլեկտրոնային հաղորդագրություններ է ստացել Մոսկվայի և Մերձմոսկվայում մի քանի օբյեկտներում՝ առևտրի կենտրոններ, կինոթատրոններ, պայթուցիկների տեղադրման մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ստուգվել է ավելի քան 25 օբյեկտ։ Նախնական տվյալներով, հաղորդագրությունները ստացվել են Ուկրաինայի տարածքից։
«Ականապատված» օբյեկտների թվում են եղել «Երևան Պլազան», «Եվրոպարկը», «Ռիոն», «Սինեմա սթար» կինոթատրոնների ցանցը, նաև Ռուսական տեխնոլոգիական համալսարանը։ Մարդկանց տարհանել են։ Իրավապահները, կինոլոգները ստուգումներ են իրականացրել բոլոր օբյեկտներում, որևէ պայթուցիկ սարք կամ առարկա չեն հայտնաբերել։
Ռիա նովոստին գրում է, որ Մոսկվայում «Սինեմա սթար» ցանցի 9 կինոթատրոնց տարհանվել է 7500 մարդ։