Արամ Օրբելյան. ՍԴ ևս մեկ բողոք կներկայացնենք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը, անդրադառնալով ՍԴ-ի կողմից իրենց ներկայացրած դիմումը չքննելուն, նշեց, ներկայացված երեք դիմումներից ամենաքիչ պարունակական էր ու տեխնիկականը։
«Մյուս երկու բողոքները, որոնք արդեն ներկայացված են, շատ ավելի պարունակական են։ Հույս ունենք, որ դրանք վարույթ կընդունվեն ու կքննվեն։ Չնայած ամենապարունակականը, որը պետք է վերաբերի նախագահի անձեռնմխելիությանը, Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների հետադարձ ուժին ու դրա հետ կապված հարցերին, դեռևս չի ներկայացվել»,-ասաց նա։
Փաստաբանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել ներպետական բոլոր ատյաններով։ Իսկ այս պահին Վճռաբել դատարան ներկայացված բողոքը ոչ մերժվել է, ոչ էլ վարույթ է ընդունվել։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
- Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կշարունակվի
- Քոչարյանի փաստաբանական խումբ. Տվյալ դեպքում ՍԴ-ի մերժման հիմքը գործնականում հնարավոր է հաղթահարել
- Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
- Օրբելյան. Հաշվի առնելով ճնշումները դատարանի նկատմամբ, շատ լավատեսական լինել չէինք կարող
- Արամ Օրբելյան. Չի բացառվում ՄԻԵԴ դիմենք Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար