Բեն Աֆլեքն այլևս չի խաղա Բեթմեն
Դերասան Բեն Աֆլեքն այլևս հանդես չի գա Բեթմենի կերպարով։ kinonews.ru կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ ռեժիսոր Մեթ Ռիվզը պատրաստվում է նկարահանել ֆիլմ, Բեթմենի դերը կկատարի ավելի երիտասարդ դերասան։ Հայտնի է դարձել, որ Warner Bros. ստուդիան ծրագրի մասին կհայտարարի 2021 թվականի հունիսի 25-ին։
Դերասանը հաստատել է այդ տեղեկատվությունը՝ գրառում անելով Թվիթերի իր էջում։ Նա հայտարարել է, որ «անհամբեր սպասում է Ռիվզի տերբերակը դիտելու հնարավորությանը»։
Աղբյուրը հիշեցնում է, որ նախապես Բեն Աֆլեքը պետք է գրեր սցենար և հանդես գար որպես ռեժիսոր։ Այդ մասին առաջին անգամ հայտարարվել էր 2015 թվականին։ Բայց հետո հայտնի է դարձել, որ նա զրկվել է ռեժիսորի լիազորություններից, այնուհետև ստուդիան հրաժարվել է նաև նրա սցենարից։ Երկար ժամանակ Աֆլեքի երկրպագուները հավատում էին, որ նա հանդես կգա գլխավոր հերոսի դերում։ Չնայած անձնական կյանքում առկա խնդիրներն ու ալկոհոլիզմի դեմ բուժման հերթական կուրսը հակառակի մասին էին վկայում։ Վերջին անգամ դերասանը Բեթմենի հագուստ կրել է «Արդարության լիգա» ֆիլմում, որը ներկայացվել է 2017 թվականին և ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային վարձույթում հաջողություններ չի ունեցել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան