Եվրոպական խորհրդարանը ճանաչեց Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին
Եվրոպական խորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրամիության երկրներին ու ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին ճանաչել Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի նախագահ՝ մինչ այնտեղ տեղի կունենան «ազատ, թափանցիկ ու վստահելի» նախագահական ընտրություններ՝ ժողովրդավարության վերականգնման համար։ Բանաձևն ընդունվել է 439 կողմ, 104 դեմ, 88 ձեռնպահ ձայներով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի կայքից։
Խուան Գուայդոյին աջակցություն է հայտնել նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին։ Սպասվում է, որ Վենեսուելան կլինի նաև Բուխարեստում ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման քննարկման գլխավոր թեման։
Հիշեցնենք, որ Վենեսուելայի ընդդիմադիրների կողմից վերահսկվող խորհրդարանի Խոսնակ Խուան Գուայդոն հունվարի 23-ին երկրում բողոքի ակցիաների ֆոնին իրեն հայտարարեց երկրի նախագահ՝ փորձելով հեռացնել պաշտոնից Նիկոլաս Մադուրոյին։
Գուայդոյին ճանաչել են ԱՄՆ-ը, Կոլումբիան, Արգենտինան, Բրազիլիան, Կանադա նաև Վրաստանը։ Ռուսաստանը, Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան