Էդգար Մանուչարյան. «Նման մարդիկ ցածրացնում են իրենք իրենց»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը համաձայն չէ Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի այն տեսակետի հետ, ըստ որի ֆուտբոլիստներն իրավունք չունեն կարծիք արտահայտել լեգեոներների հարցի սահմանափակման վերաբերյալ:
«Մենք բոլորս մեր կարծիքն ենք հայտնում ի օգուտ հայկական ֆուտբոլի: Կարծիքներ, որոնք կփրկեն մեր ֆուտբոլը, մեր երիտասարդ սերնդին, բայց մարդիկ կան` հանձինս Աբրահամ Խաշմանյանի, ովքեր ոչ միայն չեն հարգում ֆուտբոլիստների, հանրության, կարծիքներն ու գաղափարները, այլև իրենց իրավունք են վերապահում վիրավորել` անվանելով հիմարություն այն մարդկանց կարծիքներն ու գաղափարներն, ովքեր ի սրտե ուզում են ինչ որ բանով փոխել հայկական ֆուտբոլը անկումից` դրանով ցածրացնելով իրենք իրենց։
Չեմ կարծում, որ Խաշմանյանն անհանգստացած է հայկական ֆուտբոլի ապագայով, ես կողմ եմ, որ լինի քննարկում ու ամեն մեկն իր կարծիքն արտահայտի և, ըստ կարծիքների, կարելի է ընտրել լավագույն տարբերակը, որը մեր ֆուտբոլը կտանի դեպի լավը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանուչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խաշմանյան. «Ոչ մի ֆուտբոլիստ պետք է կարծիք չունենա»
- Աբրահամ Խաշմանյան. «Նոր ենք սկսել, շատ թերություններ կան»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները