Հարձակում է կատարվել «Նոր Զովք» սուպերմարկետի վրա
Երևանում հարձակում է իրականացվել Վիլնյուս փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի վրա։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստացել են կսեգիշերին մոտ՝ ժամը 23։45-ին։
«Հաղորդում է ստացվել, որ Վիլնյուս 85 հասցում գտնվող սուպերմարկետից գողություն է կատարվել։ Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տրվել, որ ժամը 23։20-ին դիմակավորված երկու անհայտ անձինք զենքի նմանվող առարկայի սպառնալիքով սուպերմարկետի դրամարկղից հափշտակել են գումար»,-ասացին ոստիկանությունից։
Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 2-րդ 3-րդ և 4-րդ կետով:
Իրականցվում են քննչական և օպերատիվ որոնողական աշխատանքներ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նկատենք, որ Երևանում վերջին ամսվա ընթացքում հարձակումներ են կատարվել Մելլաթ բանկի, ՎՏԲ բանկի մասնճյուղերից մեկի, բուքմեյքերական գրասենյակի, վարկային կազմակերպության երկու մասնաճյուղերի վրա։ Սրանք միայն հրապարակված դեպքեր են։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում բուքմեյքերական գրասենյակի վրա հարձակում կատարած անձը բացահայտվեց
- ՎՏԲ Հայաստան բանկի վրա զինված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է
- ՎՏԲ բանկ. Մենք լիովին աջակցում ենք իրավապահներին
- Ոստիկանները բացահայտել են նաև «varks.am»-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակությունը
- Բացահայտվել է «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները
- «Մելլաթ Բանկ»-ի վրա ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԻԻՀ քաղաքացու