«Նաիրի Ինշուրանս»-ը կկազմակերպի վերապատրաստման ծրագիր ՊԵԿ կրճատված աշխատակիցների համար
«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ընկերությունը հայտարարում է վերապատրաստման նոր ծրագրի մասին՝ պետական եկամուտների կոմիտեում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար: Դասընթացի մեթոդիկան մշակված է հատուկ ՊԵԿ աշխատակից հանդիսացած անձանց մասնագիտական հմտություններին համապատասխան:
Ընկերությունից հայտնում են, որ այս դասընթացն անցնելուց հետո մասնակիցները կկարողանան ձեռք բերել ապահովագրական գործակալի (խորհրդատուի) հեռանկարային մասնագիտություն, որը մեծ պահանջարկ ունի շուկայում։ Վերապատրաստման ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները՝
• Ինչպես դառնալ ապահովագրական գործակալ՝ օգտագործելով ձեր նախորդ աշխատանքային փորձը,
• Ինչպես գումար վաստակել գործակալական խորհրդատվությամբ,
• Ինչպես գումար վաստակել ապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպմամբ,
• Ապահովագրական գործակալի գործառույթներն՝ ըստ գործող օրենսդրության:
«Ուսուցումն ամբողջությամբ ֆինանսավորվում է «Նաիրի Ինշուրանս»-ի կողմից։
Դասընթացին մասնակցության գրանցումը սկսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից։
Մասնակիցների քանակը սահմանափակ է։
Գրանցվելու համար խնդրում ենք ուղարկել ձեր անունը, ազգանունը և հեռախոսահամարը [email protected] էլ․հասցեով՝ նամակը վերնագրելով «Վերապատրաստման դասընթաց»»,-նշում են ընկերությունից ու հիշեցնում, որ «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը, ապահովագրական շուկայում գործում է արդեն 22 տարի և ունի ավելի քան 200.000 հաճախորդ:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրի Ինշուրանս»-ը աշխատում է իր բնականոն ռեժիմով
- «Նաիրի ինշուրանս». ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել ընկերություն ստուգումներ իրականացնելու նպատակով