Եթե Բակո Սահակյանը չմասնակցի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, ապա Փաշինյանը կամ ձախողվել է, կամ սուտ է խոսել. Շարմազանով
«Ակնհայտ է, որ օր օրի մտահոգ քաղաքացիների շարքերն ավելանում են»,- ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ դա պետության մարտահրավերների, կառավարության ապաշնորհ, թերի քաղաքականության արդյունքն է։
«Երեկ պարզ դարձավ, ժողովուրդ ջան, որ ոչ ավել ոչ պակաս կառավարությունում հայտնվել է ասող և այդ ասողը ոչ թե ժողովուրդն է, քաղաքացին է, ոչ թե հրապարակում հավաքված բազմությունը, այլ այսօրվանից կառավարության ասողը, ըստ Փաշինյանի, ինքն է՝ վարչապետ Փաշինյանը: Էլի իրողություն փոխվեց: Ինքն էր չէ որ, ասում էր՝ ամեն մեկդ վարչապետ է, դուք ես ասողը, ոնց ասեք, այդպես կլինի: Հիմա գնում ենք դեպի ասիչների կառավարություն, բա որ ասում էի գնում ենք դեպի դիկտատուրա, չէիք հավատում։ Պարզվում է նաև, որ մեր կառավարության ղեկավարը տեղյակ չէ, որ Մարտի 1-ի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը հանդես է եկել մտահոգիչ դիտարկուներով։ Բոլթոնի ու Ալիևի զրույցի տեղյակ չէ։ Բա որ ասում էի ինքը վարչապետ չի կարող լինել վարչապետ, շատերը քննադատում էին: Փաշինյանը պետք է ընտրի՝ կամ ձախողել է, կամ սուտ է խոսել», - ասել է նա:
Գալով Արցախի հարցին, Շարմազանովը նշեց. «Կներեք, բայց չեմ հավատում Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը չի պատրաստվում քննարկել «խաղաղություն տարածքների դիմաց» հայեցակարգը։ Նույն Փաշինյանը անցած ամիսների ընթացքում ինչ որ խոստացել է, ճշիտ հակառակն է եղել: Փաշինյանը մայիսի 9-ին Արցախում հայտարարեց, որ առանց Արցախի ամբողջական վերադարձի բանակցային գործընթաց, անհնար է խնդրի կարգավորում: Երեկ ՌԴ փոխարգործնախարաը հայտարարում է, որ նախապատրաստվում է Ալիև-Փաշինյան հանդիպումը, հարց ու ուղերձ էսօրվա ասողին՝ եթե առաջիկա հանդիպմանը Բակո Սահակյանը չմասնակցեց, ուրեմն կամ վարչապետ Փաշինյանն է ձախողվել ու ֆիասկո է գրանցել կամ սուտ է խոսել»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կառավարությանն ասող կա, ես եմ
- Փաշինյան. ԼՂ հարցում մենք վարում ենք մի քաղաքականություն, որ նախկինում որևէ մեկը չի վարել
- Փաշինյան. Բոլթոնի հետ զրույցում Հայաստան անունը շոշափվել է, Ադրբեջան անունը չի շոշափվել