Վենեսուելայում լրագրողներ են ձերբակալվել
Վենեսուելայում ձերբակալվել է իսպանական Efe գործակալության երեք լրագրող։
«Վենեսուելայի իշխանությունները Կարակասում ձերբակալել են Efe գործակալության երեք լրագրողի»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է գործակալության Թվիթերում։
Ավելի վաղ հաղորդվել էր Վենեսուելայի մայրաքաղաքում կոլումբիացի լրագրողին առևանգելու մասին, հայտարարվել էր նրա հնարավոր ձերբակալման մասին։ Կոլումբիական ԱԳՆ-ի ղեկավարը պահանջել էր անհապաղ ազատ արձակել նրան։ Բացի այդ, Կարակասում ձերբակալվել էր ֆրանսիական TF1 ալիքի Quotidien ծրագրի հաղորդավարը, ինչպես նաև Չիլիի հանրային հեռուստաընկերության լրագրողներ, վենեսուելացի լրագրողներ։ Չիլացի լրագրողները ձերբակալությունից 14 ժամ անց արտաքսվել էին Վենեսուելայից վիզային ռեժիմի և անվտանգության նորմերի խախտման համար։
Չիլիի ԱԳՆ ղեկավարը Վենեսուելայում լրագրողների ձերբակալություններն անվանել է ԶԼՄ-ների իրավունքների խախտում և ազատության ոտնահարում։
Վենեսուելայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ արտասահմանյան ԶՄԼ-ների համար աշխատող լրագրողները «պետք է Վենեսուելա այցելելուց առաջ հյուպատոսարաններում անհրաժեշտ ընթացակարգերին ծանոթանան»։
Հարակից հրապարակումներ`
- Մադուրոն նշել է ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Վենեսուելայում
- Լավրով. ԱՄՆ-ը Վենեսուելայի իշխանությունը տապալելու բացահայտ կուրս է վարում
- Վենեսուելայում ձերբակալվածների թիվը հասել է 850-ի
- ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կկիրառի Վենեսուելայի նկատմամբ
- Բոլտոնը Վենեսուելային սպառնում է նոր սանկցիաներով
- Վենեսուելայում ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 35-ի
- Հազարավոր մարդիկ փախնում են Վենեսուելայից