Փիթեր Ջեքսոնը The Beatles-ի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում
Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը The Beatles-ի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում։ echo.msk.ru-ն, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ ֆիլմը պատմելու է խմբի վերջին ալբոմի «Let it be» ստեղծման մասին։ «Մատանիների տիրակալը»-ի ռեժիսորի ֆիլմի հիմքում լինելու է 55 ժամանոց տեսանյութ, որը նկարահանվել է ալբոմի ձայնագրության ժամանակ, և 140 ժամանոց աուդիոձայնագրությունը։
rtvi.com-ն գրում է, որ ռեժիսորը արդեն ստորագրել է պայմանագիր։ Ջեքսոնը համագործակցել է Apple Records ձայնագրող ստուդիայի հետ, որը պատկանել է The Beatles-ին։
«Բոլոր տեսանյութերն ու աուդիոձայնագրությունները դիտելուց հետո, որը Մայքլ Լինդսեյ-Հոգգը նկարահանել էր խմբի փլուզումից 18 ամիս առաջ, ուղղակի զարմանալի պատմական գանձ է։ Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ ինձ են վստահել այդ ձայնագրությունը»,- ասել է ռեժիսորը։
Ալբոմը The Beatles-ը թողարկել է 1970 թվականի մայիսի 8-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան