Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
«Այսօրվա նիստում պաշտպանական կողմը կներկայացնի Վերաքննիչ ներկայացրած երկրորդ բողոքը, կլսենք առարկությունները, ապա դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ»,-լրագրողների հետ զրույցում դատարանում անոնս ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Փաստաբանական խումբն ակնկալում է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարացման վերաբերյալ դատարանի որոշումը կվերացվի։
«Հույս ունենք, որ դատարանը կանդրադառնա նաև առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տված այն սխալին, որ դեկտեմբերի 26-ին ներկայացված գրավի կիառման վերաբերյալ միջնորդությունը փաստացի չի քննվել, դրան անդրադարձ չի եղել»,-ասաց Օրբելյանը։
Փաստաբանն ասաց՝ ակնկալիքները դրական են, իրենց խնդիրն է հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել բողոքը, անդրադառնալ հնչող հարցերին։
«Հույս ունենք, որ դատարանը դրական որոշում կկայացնի»,-ասաց նա։
Հարցին, հնարավո՞ր է, որ Վերաքննիչ դատարանն այսօր որոշում կայացնի, Օրբելյանը նկատեց.
«Չեմ պատկերացնում՝ ուղղակի ֆիզիկապես կարող ենք հասցնել ունենալ որոշում։ Եթե վարույթ իրականացնող մարմինը չառարկի, և դատարանը որոշում ընդունի շարունակել ժամը վեցից հետո, տեսականորեն հնարավոր է՝ վարույթը ավարտվի, բայց որոշում չենք ունենա, քանի որ դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ ու ժամանակ հարկավոր կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
- Էդվարդ Ֆիցջերալդ. «Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում»
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը տեղի կունենա այսօր
- Ռոբերտ Քոչարյան. «Չեմ կասկածում. տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան