Ֆուտբոլային ակումբի նախագահին հեռացրել են՝ ագրեսիայի պատճառով
Ֆրանսիական «Այաչչո» ֆուտբոլային ակումբի նախագահ Լեոն Լուչանին հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից երկու տարով: news.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ լիգայի կարգապահական կոմիտեն ուսումնասիրել է «Այաչչո»-«Նանսի» խաղի ժամանակ գրանցված միջադեպը, որի ժամանակ Լուչանին իրեն ագրեսիվ է պահել մրցավարական անձնակազմի նկատմամբ:
Խաղը կայացել է անցյալ տարվա դեկտմբերին և ավարտվել ոչ-ոքի՝ 1-1: Երկու տարվա ընթացքում ակումբի նախագահին արգելված է կատարել իր պարտականությունները, նստել պահեստայինների նստարանին, նաև մտնել մրցավարների սենյակ: Արգելքի ժամկետն ուժի մեջ է մտնում փետրվարի 5-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան