ԱՄՆ հետախուզության պետ. Ցանկանում ենք, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի կազմում
ԱՄՆ-ի ազգային հետախուզության պետ Դեն Քոութսը, պատասխանելով սենատորներին հարցերին, անդրադարձել է Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։
Դեն Քոութսի փոխանցմամբ` Բաշար ալ Ասադը, ով Սիրիայում մեծամասամբ պարտության է մատնել ընդդիմությանը, կրկին կենտրոնացած է իշխանություն ձեռք բերելու վրա և փորձելու է խուսափել Թուրքիայի ու Իսրայելի հետ առճակատումից:
Դեն Քոթսը նշել է, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» և վերջինիս հետ կապ ունեցող քրդական կազմակերպություններին շարունակելու է որպես սպառնալիք դիտել իր ինքնիշխանության դեմ:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունները կշարունակեն առանցքային մնալ, սակայն այս հարաբերություններն Անկարայի տեսանկյունից այդքան էլ որոշիչ չեն լինի»,- ասել է հետախուզության պետը:
Քոութսը, անդրադառնալով Ռուսաստանից ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքին, ընդգծել է, որ որոշ երկրներ ոչ միայն ռազմական, այլև առևտրատնտեսական հարաբերություններում են հակված Ռուսաստանի կողմը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ցանկանում ենք, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի կազմում: Ներկայում որոշ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ»,- նկատել է տվել Քոութսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում